01.08.2019|
10:59
«Իրատեսի» նախորդ համարում տպագրված «Պարտադրում են «մուծվել» վերտառությամբ լուրը, որն առնչվում էր Աննա Հակոբյանի հիմնադրամներին, վերջինիս շա՜տ է հուզել։ Այնքան, որ ունենալով բարձրաստիճան պաշտոնյայի տիկնոջ կարգավիճակ Աննա Հակոբյանը փոքր-ինչ զսպվածություն անգամ չի դրսևորել, լրատվական ողջ համքարությանը զրպարտել է՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով։